top of page

2–րդ դասարանում սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու նվիրեցի մայրիկիս. Նարեկ Կարապետյան

Mar 8
1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շնորհավորել է Մարտի 8–ի կապակցությամբ։

«2-րդ դասարանում էի, Մայրության և գեղեցկության տոնին մեծ եղբայրս ու քույրս ծաղիկ էին նվիրել մայրիկիս:

Ես փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:

Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք:

Նկարչական տաղանդի բացակայության պատճառով նկարս դժվար էր անվանել գեղեցիկ։

Բայց Մայրիկս շաատ ուրախացավ, ու տարիներով պահում էր նվերս:

Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ»։

 
 
1/2990
bottom of page