top of page

Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետը ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Sep 28, 2024
1 min read

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:



Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։



ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

1/2990
bottom of page