«Ողորմի տատիկին». ոստիկանապետը՝ աղմկահարույց միջադեպի մասին
Apr 9, 2025
1 min read
Իսկ ինչպե՞ս եք գնահատում, երբ պետական արարողակարգով երկրի ղեկավար է անցնում, պարեկները ծառայողական պարտականությունն են կատարում, վարորդը ձայնային ազդանշան է տալիս։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պարեկների կողմից վարորդին բռնի ուժով մեքենայից բերման ենթարկելու միջադեպը։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ վարորդը ձայնային ազդանշան է տվել, որովհետև շտապում էր հասնել տատիկի հուղարկավորությանը, ոստիկանապետն ասել է.
«Ողորմի տատիկին»։




















