top of page

Խոշոր ավտովթար․ իրանցի վարորդը «Howo» բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Apr 16, 2025
1 min read

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայով, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։



Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2990
bottom of page