top of page

Խնդրում եմ՝ մեր քաղաքը չանտեսվի. Փաշինյանն այցելել է Վանաձորի թիվ 8 նորկառույց մանկապարտեզ

May 2, 2025
1 min read

Վանաձորում Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձորի թիվ 8 նորկառույց մանկապարտեզ։

Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «#500իցմեկը՝ սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»:

Բնակիչները Փաշինյանից շնորհակալություն հայտնեցին մանկապարտեզի համար։ «Որպես Վանաձորի քաղաքացի խնդրում եմ՝ մեր քաղաքը չանտեսվի»,-ասաց նրանցից մեկը։

 
 
1/2990
bottom of page