Պեկինում հեղեղները 30 մարդու կյանք են խլել
Jul 29, 2025
1 min read

Պեկինում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղներից զոհվել է երեսուն մարդ, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։«Պեկինում տեղացած ուժեղ անձրևների հերթական ալիքի հետևանքով զոհվել է 30 մարդ», - հաղորդում է գործակալությունը։
Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կոչ էր արել իշխանություններին լուրջ աշխատանքներ իրականացնել ջրհեղեղները կանխելու և բնական աղետների հետևանքները վերացնելու համար։
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները Պեկինում ջրհեղեղի դեմ պայքարի համար արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ էին հայտարարել: Քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ մայրաքաղաքի մեծ մասում ուժեղ անձրևներ կլինեն մինչև երեքշաբթի:




















