Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած, որից երկուսի առողջական վիճակը կայուն ծանր է․ԱՆ
Sep 2
1 min read

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:
Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:




















