top of page

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող

Mar 23, 2025
1 min read


Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։



Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել:



Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր:

 
 
1/2990
bottom of page