top of page

Դիզվառելիք տեղափոխող բեռնատար է շրջվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Feb 1, 2025
1 min read

 Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «GAZ 53» մակնիշի դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան: 


 


Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

 
 
1/2990
bottom of page