top of page

Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

Feb 23, 2025
1 min read

Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիան հայտնում է․ «Թուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը:


Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր»:

 
 
1/2990
bottom of page