«Դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, ճիշտ քայլ է արել»․ Վարդան Ղուկասյան
«Մարտուն Գրիգորյանի հայտարարությունըկարդացել եմ, իրար հետ չենք խոսել, բայց կխոսենք, ես ներողամիտ մարդ եմ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ «Ինքը ճիշտ է արել, կարող է դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել, իսկ անունն ավելի բարձր է, քան նյութականը։ Այն ինչ ներկայացնում են մեր ընտանիքների մասին, դա էդպես չէ։ Ավելի շատ քաղաքական խնդիրներ կան, քան անձնական, ես չեմ ուզում շատ ընդլայնվել»,- ասաց Ղուկասյանը։ Նա հայտնեց, որ Գյումրու փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը։
Հիշեցնենք՝ Գյումրու համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուները, նրանց թվում նաև Մարտուն Գրիգորյանը ապրիլի 16-ին կայանալիք ավագանու նիստին կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, նա կդառնա Գյումրու համայնքիապետ։




















