«Զզվում են Նիկոլից, բայց փնտրում ու չեն գտնում այլընտրանքը»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն անում է այն, ինչի համար բերվել է իշխանության: Դրա վերջին կանգառը Հայաստանի լուծարումն ու հայերի ինքնության վերջնական կազմաքանդումն է: Նիկոլը չի նահանջելու:Լավ է անում: Եթե մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր տունը, օտարն ինչո՞ւ պիտի չքանդի ու չսեփականաշնորհի այդ տունը: Իսկ ի՞նչ է անում մեր եկեղեցին: Ի՞նչ: Հայտարարություն և վե՞րջ: Ի՞նչ հույսով: Ի՞նչ հաշվարկով: Ի՞նչ է անում ընդդիմությունը: Ի՞նչ ենք անում մենք՝ խելոք դեմքով հերթական ստատուսներն ենք գրում ու սպասում, թե ի՞նչ նոր փորձանք կբերի, ում կհոշոտի տգետ պապուասը հաջորդ օրը: Նիկոլի ուժն ընդդիմության ու իրական այլընտրանքի բացակայությունն է: Մեր անմիաբանությունն ու կասկածամտությունն է: Հարցրեք մարդկանց, նայեք սոցիոլոգիան՝ զզվում են Նիկոլից, բայց փնտրում ու չեն գտնում այլընտրանքը: Ո՞վ կարող է բռնել Նիկոլի ձեռքը: Ընդդիմությունը, որը պատրաստ է մինչև վերջ գնալու, ոչ թե արտաքին «դաբրոներով» ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու: Ընդդիմությունը, որի նպատակը պետությունն ու մեր աժանապատվությունը փրկելն է, ոչ թե ավերակների վրա մնացած չեղած իշխանությունը վերցնելը կամ կիսելը: Ընդդիմությունը, որը միավորում է բոլորին, ոչ թե ջլատում է եղած ռեսուրսն ու տարանջատվում հեռավոր ու անիրատեսական ինչ-որ նպատակի համար: Ընդդիմությունը, որը երազանք ունի, ու այդ երազանքը տսրբերվում է Նիկոլի երազանքից»:




















