top of page

«Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու». Սուրեն Սուրենյանց

Feb 11, 2025
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու:


«Հայաստանը Ադրբեջանին արտատարածքային միջանցք չի տրամադրի, բայց պատրաստ է ապահովել Սյունիքի մարզով փակ բեռների անխոչընդոտ անցումը առանց կանգառների»,- ասել է նա:


Փաստորեն, Ալենն ասում է՝ «կողմ ենք միջանցքին՝ դրան դեմ լինելով»:


Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ Փաշինյանի իշխանությունը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է հակադրվում, այլ՝ դրա ռուսական վերահսկողությանը:


Ու այդ ճանապարհին Փաշինյանը «հերոսաբար» զոհաբերել է հնարավոր ամեն ինչ՝ Գորիս-Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը, Արցախը, Տավուշի պաշտպանական դիրքերը, Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը, հիմա էլ պատրաստ է զոհաբերել Հայաստանը:


Էլի կրկնեմ՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում տրված է կոմունիկացիաների ապաշրջափակման մի բանաձև, որը պակաս ռիսկային է Հայաստանի համար. այնտեղ Սյունիքով անցնող ճանապարհը, դասական առումով, միջանցք չէ, կա ինքնիշխանության որոշակի սահմանափակում՝ ռուսական վերահսկողության բաղադրիչով:


Բայց դա պարտավորություն է, որը ստորագրվել է Փաշինյանի կողմից՝ որպես հետևանք պատերազմում պարտության:


Այս հարցում ստատուս-քվոյի որևէ խախտում Հայաստանը դնելու է ավելի անբարենպաստ վիճակում, էլ չեմ ասում, որ մեծացնելու է ադրբեջանական ներխուժման վտանգը»:

 
 
1/2990
bottom of page