top of page

«Պետք չի ձեր կերած բողկերը գցեք մեր գրպանը». Էդուարդ Շարմազանով

Mar 7, 2025
1 min read

«Ես կարծում էի, թե մեր հարաբերությունները Աղվան Վարդանյանի հետ այնպիսի մակարդակում են, որ ինքը երեկվա հնչեցրած հարցերը կարող էր հնչեցնել աղ ու հացի սեղանի շուրջ, սուրճի սեղանի շուրջ»,- ասուլիսի ժամանակ նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Երբ որ ինքը թուղթ ու գրիչը ձեռքին հրապարակային բարոյախրատական խորհուրդներ է տալիս «Հանրապետական»-ին, դա անձնական հավատարմությա՞ն դրսևորում էր, սկզբունքայնությա՞ն դրսևորում էր, թե՞ այլ կախվածության դրսևորում էր: Ինձ մոտ այնպիսի համոզմունք է, որ երկրորդ նախագահի գրասենյակում որոշվել է դիստանցավորվել ընդդիմադիր «Հանրապետական»-ից: Լավ եք արել, բայց ինչո՞ւ եք դուք ձեր որոշումը ներակայացնում Հանրապետականի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզով»,- ընդգծել է Շարմազանովը՝ հավելելով, որ այս բոլոլան «Հանարապետական»-ը չի սկսել, պետք չի «ձեր կերած բողկերը գցեք մեր գրպանը»:

 
 
1/2990
bottom of page