top of page

«Ձեր հակահայ լինելու օրինակները բազմաթիվ են, ինֆորմատոր լինելու մասին ես խոսում»․ Գագիկ Համբարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 12, 2024
  • 1 min read
ree

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փուշն է մատնանշում։


Իյա, ի՜նչ էլ մի մեծ բան է «բացահայտել» սույն քայլիստը...


Վահագն ես, ի՜նչ ես, ձեր թիմն էլ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկող է...


Ավելին` դուք թուրքից թուրք եք։


Օրինակ` մինչ դու Հայաստանի տարածքները դիտավորյալ ադրբեջանական ինչ-որ անասնական անուններով ես անվանում ու հրաժարվում Արցախից, Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան։


Կամ 30 տարվա մեջ որևէ ադրբեջանցի չի հայտարարել, որ Հայաստանն Արցախը երբևէ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դուք ձեզ հայ համարելով՝ առաջինն էիք, որ այդ տեսակ հիմարություն արտաբերեցիք։


Ձեր հակահայ լինելու օրինակները բազմաթիվ են։ Ընկել ես Հովվվվ, ազզզզզի ինչ֊որ ԶԼՄ-ի ինֆորմատոր լինելու մասին ես խոսում»։

bottom of page