top of page

Հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ

Jul 12, 2025
1 min read

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։


Այն արտոնվել է, սակայն հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը․ «ժողովրդին կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի մասին ու տեղում կորոշվեն հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն Երևանի քաղաքապետարանը չի արտոնել հանրահավաքից հետո երթի ու հավանական նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», - ասել է Մարգարյանը։

 
 
1/2990
bottom of page