«Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»․ Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակել
May 11, 2024
1 min read


«Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից», - ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկուսարանից լուսանկար հրապարակելով։
Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, թե ժամեր առաջ նա ՌԴ-ում ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել էր «Դոկ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նշվում է, որ նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար՝ ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։




















