Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման քաղաքական պահանջ հռչակելը բավարար չէ, եթե չկա հստակ ճանապարհային քարտեզ․ Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մեջ քաղաքական բաղադրիչը թույլ է և ունի առաջարկներ։
«Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման քաղաքական պահանջ հռչակելը բավարար չէ, եթե չկա հստակ ճանապարհային քարտեզ, թե դա ուր է տանում։ Ինչ քայլերով կամ գործիքակազմով ենք հասնելու Փաշինյանի հեռացմանը»,- «Սրբազան պայքար. Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը նաև ընդգծեց, թե դեռևս հայտնի չէ,թե ինչ է եղել իմպիչմենտի գործընթացի հետ։
«Ակնհայտ է, որ հեռացման ամենակարճ ճանապարհը դա է։ Եթե իմպիչմենտի գործընթացը չի ստացվում մեր ընդդիմադիր պատգամավորները պատրա՞ստ են հրաժարվել մանդատներից»,-ասաց նա՝ հավելելով․
«Ես տեսնում եմ շարժումը միջնաժամկետ կտրվածքով՝ փողոցով կոնսոլիդացնելով ուժերը հասնել մի հանգրվանի, երբ իշխանությունը մանևրելու հնարավորություն այլևս չունենա»։




















