Զելենսկին հայտարարել է` Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրшխների հարվшծներ հասցնելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը շարունակում են հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված տարբեր ռազմավարական թիրախների։
Այս մասին Զելենսկին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ։
«Երեկ երեկոյան մեր Պաշտպանության ուժերի մարտիկները հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող թիրախներին, որոնք բորբոքում են այս պատերազմը։ Կրկին հարված է հասցվել Կիրովի գործարանին՝ այն գործարանին, որը մատակարարում է բաղադրիչներ այն զենքի համար, որն օգտագործում է Ռուսաստանը մեր ժողովրդի վրա հարձակվելու համար: Դա գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1200 կիլոմետր հեռավորության վրա»,-գրել է Զելենսկին:
Նա նաև հավելել է, որ ուկրաինական զինուժի կողմից հարվածներ են հասցվել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանին, Եկատերինբուրգի լոգիստիկ կենտրոնին և Դոնի Ռոստովի վառելիքի և քսանյութերի պահեստին:
«Մենք նաև շատ ուժեղ արդյունքների ենք հասել Կասպից ծովում երկարաժամկետ հարվածներով, այդ թվում՝ Իրանի հետ կապված ռազմական բեռնափոխադրումների համար օգտագործվող նավերի, ինչպես նաև ռազմանավերի ուղղությամբ»,-շեշտել է Ուկրաինայի նախագահը։




















