top of page

«Պակիստանցի իրավապաշտպանի քայլը կարևոր է թե՛ ընդհանուր գործընթացի, թե՛ հացադուլի դադարեցման համար»․ Ռուբեն Հայրապետյան

Mar 7, 2025
1 min read

«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ կարևոր է թե՛ ընդհանուր գործընթացի, թե՛ հացադուլի դադարեցման համար:


«Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից պակիստանցի իրավապաշտպան Սայեդա Ղուլամ Ֆաթիման հայտնել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ մասնակցելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»։


«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, բայց իրական փոփոխությունը գործողություններ է պահանջում։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ մասնակցելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»։ Խնդրում եմ, միացեք ինձ՝ զորակցություն ցուցաբերելով, ինչպես կարող եք»,- հայտնել է նա»։

 
 
1/2990
bottom of page