top of page

Փրկարարները տանիքից իջեցրել են տղամարդու դին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 15, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել և դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել:

Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային«-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

bottom of page