Գյումրիում տնակներում ապրողներ չպետք է լինեն․ Ռուբեն Մխիթարյան
Mar 25, 2025
1 min read
Գյումրեցիների հետ հանդիպմանը քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց քաղաքի զարգացան իր ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ անդրադառնալով գյումրեցիներին հուզող ամենակենսական հարցերից մեկի՝ տնակներում բնակվողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։
«Ի վերջո, մեկընդմիշտ պետք է լուծել այս հարցը։ Ով եկավ՝ ասաց՝ լուծելու ենք, բայց լուծում չստացավ։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրողներ չպետք է լինեն»,- ասաց Մխիթարյանը։




















