top of page

«ՀՀ իշխանությունները պետք է պահանջեին միջազգային կառույցներից՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա». Սոս Հակոբյան

Mar 4, 2025
1 min read

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի իշխանությունները պետք է չթողնեին կառավարական ինքնաթիռի շարժիչը սառչեր, այդ հաճախականությամբ պետք է անընդհատ թռչեին այլ երկրներ և միջազգային կառույցներ ու խնդրեին, պահանջեին մեր գերիների վերադարձի հարցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:


Այս հարցը պետք է դառնար այսօր միջազգային հանրության շուրթերից չիջնող խնդիր: Ոչ մի քաղաքացիական հասարակություն կամ անհատներ չեն կարող պետության աշխատանքի այդպիսի բացը լրացնել իրենց աշխատանքով:


Իշխանության ղեկավարը արդեն շատ շուտվանից պետք է հանձնարարեր ԳՇ պետին հատուկ օպերացիաների միջոցով փոխանակման ֆոնդ ստեղծելը և այդ նպատակով վարեր բանակցություններ հակառակորդի հետ:


Մնացածները լոլոներ են և ՀՀ իշխանությունների կողմից մեր հայրենակիցներին Ադրբեջանում գերի պահելու հանցակցություն:


Չկա ավելի վառ ինդիկատոր մահացող պետության, քան սեփական քաղաքացիների կտտանքների նկատմամբ անտարբերությունն է:


Հ.Գ. գերիների հարազատներն էլ, ըստ իս, պետք է գնան, պահանջեն կառավարությունից (Հայաստանում գտնվելով) անընդհատ քայլեր և հրավիրեն հանրությանը իրենց աջակցելու»:

 
 
1/2990
bottom of page