top of page

Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով

Sep 24, 2024
1 min read

Բաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: 

«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- նշել է նա:Նշենք, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտ է համարում ՀՀ Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» առկայությունը:

1/2990
bottom of page