Մարտի դաշտում շրջադարձ է տեղի ունենում. Պուտին
Dec 16, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության շրջանակում մարտի դաշտում շրջադարձ է տեղի ունենում։ Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, նա ասել է ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ իր ձեռքն է առել մարտական գոտում ռազմավարական նախաձեռնությունը։
«Իսկ մեր մարտական ակտիվությունը (հակառակորդի) ռազմավարական նախաձեռնության ամբողջական կասեցումն է», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը 2024 թվականին հատուկ գործողության շրջանակում իր վերահսկողության տակ է առել189 բնակավայր:




















