top of page

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը

Jul 9, 2024
1 min read

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:

«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։

1/2990
bottom of page