top of page

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր

Dec 6, 2024
1 min read

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են  անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր: 

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում նա և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական ​​խորհրդի նիստ։ 

1/2990
bottom of page