Միացավ դստերը․ չհաջողվեց փրկել նաև ոչ սթափ վարորդի պատճառով 2 երեխաների հետ վրաերթի ենթարկված մորը
- Elen Hovsepyan
- 20 hours ago
- 1 min read

Այսօր՝ մայիսի 29-ին, կյանքից հեռացել է ոչ սթափ վարորդի պատճառով 2 երեխաների հետ վրաերթի ենթարկված մայրը՝ Անի Գալստյանը։ Հունիսի 1-ին նա պետք է նշեր ծննդյան տարեդարձը։
Մոտ մեկ ամիս առաջ կյանքից հեռացել էր նաև նրա դուստրը՝ 10-ամյա Դանիելլան։
Ցավոք, բժիշկներին չհաջողվեց փրկել նրանց կյանքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: