top of page

MLS-ն արգելել է Մեսսիի թիկնապահին հանդիպումների ժամանակ վազել խաղադաշտ

Apr 1, 2025
1 min read

MLS լիգայի ղեկավարությունն արգելել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոյին հանդիպումների ժամանակ վազել խաղադաշտ, հայտնում է Bolavip-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, այս արգելքը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր մարզադաշտում անվտանգություն է գործում և լրացուցիչ օգնության կարիք չկա։

Նախկինում Մեսսիի թիկնապահը բազմիցս միջամտել է այն իրավիճակներին, երբ երկրպագուները վազել են խաղադաշտ՝ լուսանկարվելու ֆուտբոլիստի հետ։

Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում» 2023 թվականից:

 
 
1/2990
bottom of page