top of page

«Գլուխդ ուտելու եմ». ինչպես է ՔՊ-ական Մհեր Ախտոյանը սպառնում Փարաքարի ղեկավարին.

Nov 16, 2025
1 min read

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ ՔՊ-ական Մհեր Ախտոյանը իրեն ձերբակալելու ժամանակ իրավապահների մոտ բղավում ու սպառնում է Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱԱԾ-ն չարաշահումների ինչ-որ գործով բերման էր ենթարկել Մերձավանի ՔՊ-ական համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանին:ArmLur.am-ին փոխանցեցին, որ հենց այդ օրը՝ բերման ենթարկելու պահին, Մհեր Ախտոյանը իրավապահների ներկայությամբ բղավում է. «․․․ Ա՛յ Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ»:


Հիշեցնենք՝ Դավիթ Ախտոյանը Մհեր Ախտոյանի եղբայրն է, որը այժմ Փարաքար համայնքի ավագանու անդամ է ՔՊ-ի ցուցակով:

Մոտ մեկ տարի անց այս տեսանյութը կարող է էական նշանակություն ունենալ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի շրջանակում։


Իհարկե, Ախտոյանների եւ Գրիգորյանների միջեւ տարիներ շարունակ առկա լարված հարաբերությունների մասինArmLur.am-ը բազմիցս գրել է:

Հիշեցնենք, որ Փարաքարում այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցավ սպանություն՝ ուղղորդված խուլիգանությամբ։

Դրանից հետո համայնքում ոստիկանները շուրջօրյա հսկողություն էին իրականացնում, սակայն այս տարվա սեպտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Վալոդյա Գրիգորյանն ու ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանը:

Սպանությունը՝ ըստ քննչական կոմիտեի, բացահայտված է կատարողների մասով, սակայն սպանված Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան ենթադրյալ կազմակերպիչներ և պատվիրատուներ, որոնց մասով իրավապահները դեռ գործուն քայլեր չեն իրականացնում:

Քնար Մանուկյան

 
 
1/2990
bottom of page