«Ժողովուրդ». Հեղինակավոր ՔՊ-ականները մարզեր կմեկնեն․ «առաքելությունը» վստահված է Պապոյանին, Մանավազյանին և Ալեքսանյանին
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն: ՔՊ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունեն ընտրվելու: Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի: Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից՝ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից, պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել, և առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները մարզային այցերի են գնալու:
Փաշինյանը ևս շրջելու է մարզերում, բայց Կառավարության ներկայացուցիչների հետ․ առաջիկայում նախատեսված է այց Շիրակի մարզում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում