«Հայաստանի ազատագրությունը երաշխիքն է Արցախի ազատագրության». Բագրատ Սրբազան
Feb 20, 2025
1 min read

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում անցկացնում է հանրահավաք՝ հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության։
Հանրահավաքին մասնակցում է նաև «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում։ 37 տարի առաջ, երբ մարդիկ այս նույն ձյան տակ այդ պրկումն ունեցան, ոչ ոք չէր մտածում, թե ինչ է լինելու հետագայում։ Բայց ազատագրվեց Արցախը, սակայն առաջին հերթին ազատագրվեց Հայաստանը։ Հայաստանի ազատագրությունը երաշխիքն է Արցախի ազատագրության, և նունը լինելու է նաև այսօր»,- իր ելույթում ընդգծեց Բագրատ Սրբազանը։




















