top of page

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ադրբեջանցի մարզիչը փորձել է խեղդել մրցավարին

Jul 29, 2025
1 min read

Սերբիայում կայացած Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ադրբեջանցի Յուսիֆ Ագաքիշիևի և սերբ Վիկտոր Մայստորովիչի եզրափակիչ մենամարտի ժամանակ ադրբեջանցի մարզիչը փորձել է խեղդել մրցավարին, քանի որ դժգոհ է եղել նրա աշխատանքից։

Աղաքիշիևի մարզիչը ներխուժել է ռինգ և հարձակվել մրցավարի վրա այնքան կատաղի, որ նրանց բաժանելու համար լրացուցիչ մարդիկ են օգնության շտապել։

Ադրբեջանցի մարզիկն ու մարզիչը որակազրկվել են, ոսկե մեդալը տրվել է սերբին։

Այժմ Եվրոպայի սպորտի կոնֆեդերացիան քննարկում է մրցաշարն ընդհատած մարզչի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

 
 
1/2990
bottom of page