top of page

«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը». Սուրեն Սուրենյանց

Apr 7, 2025
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ ««Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- նշել են Հայաստանի Արտգործնախարարությունից։


ԱԳՆ այս հայտարարությունը, որին բնորոշ է սեփական քաղաքականության ձախողման պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փաշինյական ոճը, իր բնույթով մանիպուլյացիոն է:


Փորձ է արվում ԼՂ ղեկավարության վրա բարդել Արցախի կործանման, խաղաղության պայմանագրում ԼՂ խնդիրը անտեսելու պատասխանատվությունը:


Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը՝ որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում, քառակողմ հայտարարության շրջանակներում, ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:


Հենց դրա հետևանքով է ԼՂ խնդիրը դուրս եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:


Ընդ որում, պնդում եմ, որ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար»:

 
 
1/2990
bottom of page