top of page

«Այս սեզոնին Երևանում օդի որակը փոխվում է դեպի լավը»․ Տիգրան Ավինյան

Apr 7, 2025
1 min read

«Այս սեզոնին Երևանում օդի որակը փոխվում է դեպի լավը, խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմռան ամիսներին»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Պարզաբանվեց, որ ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով․ գումարվում է ջեռուցման սեզոնը, աշխարհագրական դիրքից և եղանակային պայմաններից ելնելով՝ խախտվում է օդափոխանակությունը, մշտադալար ծառերի սակավության պատճառով օդի բավարար ֆիլտրում չի կատարվում։ «Մինչև նախորդ տարի մենք Երևանում օդի որակի չափումներ այս ծավալով չէինք իրականացրել: Անցած տարի Երևանում ունեինք ավելի քան 160 սարք, և դրանց քանակն ու ծավալը մեզ հնարավորություն տվեց լայնորեն քննարկել այս թեման»,- ասաց Ավինյանը։Նշվեց, որ քառամյա ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում օդի որակի բարելավման նպատակով։

 
 
1/2990
bottom of page