top of page

Նոր սկանդալ՝ ՀՖՖ-ի շուրջ. մրցավարի են ծեծի ենթարկել, ի՞նչ կապ ունի Խորեն Հովհաննիսյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 8
  • 1 min read
ree

ՀՖՖ-ն նոր սկանդալի կիզակետում է հայտնվել։

MediaHub-ի տեղեկություններով՝ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնության ժամանակ, ավելի հստակ՝ Անի 2014-Աբովյան 2014 խաղի ժամանակ, Անի ակումբի անվտանգության աշխատակիցները՝ Խորեն Հովհաննիսյանի ցուցումով և ակումբի մարզիչը ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին: 

Մեզ պատմեցին, որ պատճառն այն է եղել, որ մրցավարը «տուգանային է դրել», ինչը դուր չի եկել Խորեն Հովհաննիսյանին և իր աջակիցներին: Անվտանգության աշխատակիցները և մարզիչը ծեծի են ենթարկել մրցավարին: Ականատեսների պատմելով, կին մրցավարների ինքնազգացողությունը վատացել է, երբ տեսել են, որ մրցավարին ծեծում են: Այդ ամենից  հետո եկել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանի որդի Մեսրոպ Ղազարյանը, որը Խորեն Հովհաննիսյանի թիկունքն է պահել, իմանալով, որ Խորեն Հովհաննիսյանը Արմեն Մելիքբեկյանի մտերիմն է, և հակադարձել է, թե լավ են արել, որ ծեծի են ենթարկել: 

Այդ ամենը լսելուց հետո, մրցավարը հենց նրանց ներկայությամբ հանել է հագուստը և իր մարմնի վրա ցույց տվել արյան հետքերն ու հարվածի տեղերը: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկված մրցավարը հիվանդանոց չի տեղափոխվել:

MediaHub-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Սլավիկ Ղազարյանը կանչել են ծեծված մրցավար Արմեն Խաչատրյանին, որպեսզի «հարթեն իրավիճակը», բայց թե ինչպե՞ս է անցել այդ հանդիպումը, մեզ ճշտել դեռ չհաջողվեց:

Մենք փորձեցինք կապ հաստատել ՀՖՖ-ի հետ՝ ճշտելու այս աղմկահարույց պատմության մանրամասները: Սակայն մեր զանգերը մնացին անպատասխան՝ հին ու բարի ավանդույթի համաձայն:

Մարիաննա Արամյան

 
 
1/2409
bottom of page