top of page

Սելարայանը Ֆարերյան կղզիների ընտրանու հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է ըստ Sofacore-ի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 11, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ 

Ըստ Sofascore-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։ Լուկասը ստացել է այս հանդիպման առավելագույն՝ 8,2 գնահատական։ Ուգոչուկվու Իվուն ստացել է 7,8 գնահատական, Գոռ Մանվելյանը և Ֆարերյան կղզիների թիմի պաշտպան Բենջամինսենը՝ 7,5-ական գնահատական։

1/2410
bottom of page