top of page

Քենիայում բժիշկներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Aug 7, 2025
1 min read

Քենիայի Նայրոբի քաղաքի մոտ թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է վեց մարդ, որոնցից երկուսը` գետնի վրա։

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։Cessna Citation 560-ը, որը պատկանում է Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF), Նայրոբիից ուղևորվում էր Սոմալի։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և բռնկվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռում եղել են երկու օդաչու և երկու բժիշկ։

Քենիական փրկարարական ծառայությունները աշխատում են դեպքի վայրում, և ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

 
 
1/2990
bottom of page