top of page

ՊՍԺ-ն քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու հնարավորությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 27
  • 1 min read


Ֆրանսիական ՊՍԺ-ն քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու հնարավորությունը։ Անգլիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Բարսելոնայում»։

Football Insider-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը վաղուց է հետաքրքրված 28-ամյա հարձակվողի ծառայություններով։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն կմիանա տրանսֆերային պայքարին այն դեպքում, եթե «Բարսելոնան» չկարողանա վարձակալության ավարտից հետո ակտիվացնել 30 միլիոն եվրոյի չափով գնման իրավունքը։

Հատկանշական է, որ, ըստ աղբյուրի, ինքը՝ Ռեշֆորդը, նախապատվությունը տալիս է կատալոնական ակումբում մնալուն։ «Բարսելոնայի» կազմում անցկացրած 30 խաղում ֆուտբոլիստն արդեն հասցրել է աչքի ընկնել արդյունավետ խաղով՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 27-ին, փարիզյան գրանդը պաշտոնապես հայտարարեց «կապտանռնագույնների» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսի ձեռքբերման մասին։

 
 
1/2570
bottom of page