«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
Mar 26, 2025
1 min read
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է։ Նա հարկ չի համարում պատասխանել լրագրողների հարցերին, ի տարբերություն ուժային կառույցների մյուս ղեկավարների։ Օրինակ ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը վերջերս եկել էին ԱԺ և պատասխանեցին լրագրողների հարցերին։ Իսկ ահա Վարդապետյանը «վիդիտելի» մենակ Հ1-ի տեսախցիկի առաջ է իրեն լավ զգում։ Տարօրինակ չէ, որ նույն կերպ իրեն պահում է ՔԿ նախագահը։ Նա էլ Վարդապետյանի մտերիմն է»։




















