Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը հայտարարել են իրենց բաժանման մասին

60-ամյա իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին և 67-ամյա հայտնի ռեժիսոր Թիմ Բարթոնը պաշտոնապես հաստատել են իրենց բաժանումը։
«Մեծ հարգանքով և հոգատարությամբ միմյանց նկատմամբ՝ Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը որոշել են բաժանվել», - ասվում է աստղերի համատեղ հայտարարության մեջ։
Նրանց սիրավեպը տևել է գրեթե երկու տարի։ Նրանց հարաբերությունները առաջին անգամ հանրայնացվել են 2023 թվականին, երբ նրանք մտերմացել են Լիոնի «Լյումիեր» կինոփառատոնում։ Նույն թվականին Բարթոնը Բելուչիին նկարահանել է իր «Բիթլջուս» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է Մայքլ Քիթոնի կերպարի նախկին կնոջը։
Զույգին վերջին անգամ միասին տեսել են հունիսի 14-ին՝ Տաորմինայի կինոփառատոնում, որտեղ Թիմը բեմի վրա ջերմորեն համբուրել է Մոնիկայի այտը։
Elle France-ին տված հարցազրույցում Բելուչին խոսել էր իր զգացմունքների մասին. «Ես հանդիպեցի մի տղամարդու, որին սիրում և հարգում եմ։ Նրա հետ նոր արկած սկսվեց»։
Դերասանուհին նախկինում ամուսնացած է եղել Վենսան Կասելի հետ, որի հետ նա ունի երկու դուստր։ Մինչդեռ Բարթոնը երկարատև հարաբերությունների մեջ էր դերասանուհի Հելենա Բոնհեմ Քարթերի հետ, որի հետ նա ունի երկու երեխա։




















