top of page

Գործող իշխանությունն ամբողջությամբ կտրված է ժողովրդից և չունի հանրային աջակցություն․ Դանիելյան

Mar 10, 2025
1 min read

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Գյումրի հերթական անգամ ապացուցեց այն իրականությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք․ գործող իշխանությունն ամբողջությամբ կտրված է ժողովրդից և չունի հանրային աջակցություն։ Այն պատկերն, ինչին ականատես եղանք, վկայում է, որ հասարակության մեծ մասը այլևս չի վստահում այս կառավարությանը, իսկ Փաշինյանի քաղաքականությունը հիմնված է բացառապես ստի, մանիպուլյացիայի և կեղծիքների վրա։

Գյումրիում հնչած դժգոհությունները ևս մեկ անգամ ընդգծեցին ժողովրդի հիասթափությունն ու իշխանության անկարողությունը՝ լուծելու երկրի առջև ծառացած հիմնախնդիրները։ Տնտեսական անորոշությունը, արտաքին քաղաքականության ձախողումները, անվտանգության սպառնալիքներն ու ազգային շահերի զիջումը ժողովրդի առջև հաշվետվություն պահանջող խնդիրներ են, որոնց պատասխանները այս կառավարությունը չունի։

Հետևաբար, անհրաժեշտ է քաղաքական պատասխանատվության ենթարկել գործող իշխանության ներկայացուցիչներին և պահանջել բացատրություն՝ թե՛ երկրի ներսում իրականացվող աղետալի քաղաքականության, թե՛ պետական շահերի զիջման համար։ Հայաստանի ապագան պահանջում է արդյունավետ, ազգային շահերից բխող նոր քաղաքականություն, որը կկարողանա վերականգնել երկրի անվտանգությունն ու ժողովրդի վստահությունը»։

 
 
1/2990
bottom of page