top of page

ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա

Oct 3
1 min read


Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մարիա Զախարովան։

«Այո, իսկապես, Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավորված նավի վրա»,- ասել է նա։

Կամերունի դրոշով նավթատարը մայիսին կալանավորվել է Հնդկաստանի ափերի մոտ՝ առևտրային վեճի պատճառով, որը կապված է նավի սեփականատիրոջ՝ տեղական վառելիքի մատակարարին ունեցած պարտքի հետ։

Այդ ժամանակվանից նավը, որի վրա գտնվում են 23 նավաստիներ, խարսխված է Պարադիպ նավահանգստի շրջանում։

 
 
1/2990
bottom of page