top of page

Պեկինում Գլոբալ Հարավի ուղեղային կենտրոնները քննարկել են խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 16, 2024
  • 1 min read
ree

Կազանում սպասվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ Պեկինում այսօր՝ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Գլոբալ Հարավի ուղեղային կենտրոնների» միջազգային ֆորումը։ 

Ինչպես հաղորդում է Չինաստանում NEWS.am-ի թղթակից Գայանե Ալեքսանյանը, ֆորումը համատեղ կազմակերպել էին Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչությունը եւ Չինաստանի մեդիա ընկերությունների խումբը։  

Խաղաղությունը, զարգացումն և անվտանգությունը ֆորումի պանելային քննարկումների հիմնական թեմաներն էին։ Դրանք Պեկինում՝ մեկ հարկի տակ էին հավաքել հայտնի խոսնակների Գլոբալ Հարավի երկրներից։

Քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնության հիման վրա նրանք հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ պետք է միավորել ջանքերը՝  Գլոբալ Հարավի երկրների համար զարգացում ապահովելու նպատակով։

«Տնտեսական գլոբալացման այս ժամանակաշրջանում հետազոտական կառույցներն ամբողջ աշխարհում պետք է ամրապնդեն հեռանկարային հետազոտություններն ու միմյանց հետո փոխանակվեն իրենց ձեռքբերումներով: Սա երկրների կառավարություններին կօգնի իրենց երկրներին համապատասպան արդիականացման ուղիներ գտնելու հարցում։ Մենք՝ Գլոբալ Հարավի ուղեղային կենտրոններս, առաջարկում ենք երկրներին ընդլայնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը, խթանել նորարարական մոտեցումների  փոխանակումը և խրախուսում ենք նրանց գտնել փոխշահավետ լուծումներ: Ընդլայնելով Հարավի երկրների միջեւ համագործակցությունը՝ մենք նպատակ ունենք օգնել երկրներին համատեղ հետամուտ լինել զարգացմանն ու բարգավաճմանը, բարելավել իրենց բնակչության բարեկեցությունը»,– նշվում է հայտարարությունում։

Ըստ ֆորումի քննարկումների արդյունքում ձեռք բերված կոնսենսուսի՝ հետազոտական կենտրոնները համամիտ են այն հարցում, որ Գլոբալ Հարավի երկրները պետք է միմյանց ներքին գործերին չմիջամտեն, լինեն անկախ եւ ինքնուրույն քաղաքականություն վարեն։

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի համաժողովը ՌԴ Կազան քաղաքում տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։ Կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

bottom of page