Սպասվող եղանակի մասին
- Elen Hovsepyan

- Sep 14, 2024
- 1 min read

Սեպտեմբերի 14-ին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը՝ մարզերում
Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 14-ին և 17-ին գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։




















