top of page

«Հրապարակ»․ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել

  • 9 hours ago
  • 1 min read


Որոշ տեղեկություններով՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։



Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել` ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանության գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ։ ՔՊ-ականները հույս են ունեցել Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրել, խոսել «հիբրիդային պատերազմի» եւ երաշխավորից ազատվելուց հետո «պետություն ձեռք բերելու մասին», բայց Ռուսաստանի հետ էլ «սիլիբիլի» անել:


Դա է պատճառը, որ Մոսկվա այցելության ժամանակ նախ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Հայաստանի հարցերով կրեմլյան կուրատոր Կիրիենկոյի հետ եւ մերժում է ստացել, ապա Փաշինյանն է փորձել կազմակերպել Արայիկ Հարությունյանի եւ Կիրիենկոյի հանդիպումը, դարձյալ՝ ապարդյուն։ Իսկ նախօրեին Պուտինն ուղիղ տեքստով ասաց, որ ով էլ լինի ՀՀ իշխանություն, իրենք աշխատելու են նրա հետ։



 
 
1/2662
bottom of page