top of page

Աննա Հարությունյանը ներկայացրել է Նազիկ Ավդալյանի կյանքի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի թրեյլերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 29, 2024
  • 1 min read
ree

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

«Մի ամբողջ կյանք էր պետք պատրաստվելու համար, և երկու տարի՝ իրականացնելու համար...

Շնորհակալ եմ այն բոլոր հայերին, որոնք հավատացին այս գաղափարին, նեցուկ եղան և կյանքի կոչեցին այն...»,- գրել է Աննա Հարությունյանը։ 

«Մեդալի հակառակ կողմը» մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի 12-ից։ 

Հիշեցնենք, որ «Մաքսիմ» պրոդաքշնը ֆիլմ է նկարահանել հիմնված իրական պատմության վրա՝ կին ծանրորդ, կանանց ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսորն է  Աննա Հարությունյանը՝ Աննա Մաքսիմը, ով ֆիլմում մարմնավորում է հենց Նազիկ Ավդալյանին։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Աննա Հարությունյանն ասել էր. «Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը եկավ շատ պատահաբար, ոգեշնչման պես: Մարզասրահում սովորականի պես մարզվում էի, երբ մեջքս ցավեցրեցի: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս՝ ինչպես են մեր մարզիկները դիմանում այդ ցավերին, և անունը, որ գլխումս պայթեց Նազիկ Ավդալյանի անունն էր:

Միանգամից հասկացա, որ նրա անցած անհավանական ճանապարհի մասին ֆիլմ պետք է նկարահանեմ, որը, անկասկած, ոգեշնչման աղբյուր կհանդիսանա շատ շատերի համար:Ֆիլմի ժանրը սպորտային դրամա-կենսագրություն։

Բացի այն, որ ֆիլմը Նազիկի Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին է, այն նաև ներկայացնում է ի դեմս Նազիկի հայ կնոջ անկոտրում տեսակը, ով կանգ չի առնում որևէ դժվարության առաջ: Կին, որ ուժեղ է առաջին հերթին ոգով: Ֆիլմի ասելիքը հետևյալն է. երբ կա անկոտրում կամք, նույնիսկ անհավանականը հավանական է դառնում»։

Ֆիլմում Նկարահանվել են հանդիսատեսի կողմից շատ սիրված և հարգված արտիստներ` Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան, Բաբկեն Չոբանյան, Արտաշես Ալեքսանյան, Մկրտիչ Արզումանյան, Դավիթ Հակոբյան, Անահիտ Քոչարյան։

1/2411
bottom of page