Lauren Manoogian-ի գարուն-ամառ 2025 եթերային հավաքածուի մեջ գերակշռում են հոսող գործվածքներն ու օդը
- Elen Hovsepyan

- Sep 15, 2024
- 1 min read

Լորեն Մանուկյանի երազային գարուն-ամառ 2025 հավաքածուի մեջ գերակշռում են հոսող գործվածքներն ու օդը:
Դիզայների խոսքով՝ ինքը «իրոք կենտրոնացել է թեթևության վրա» ինչպես տրիկոտաժի, այնպես էլ հյուսված կտորների մեջ։ Այս որակն առկա էր ոլորված կիսաշրջազգեստներում և կուպրո զգեստներում։ Մանուկյանը բարակ, գրեթե կիսաթափանցիկ մերսերիզացված բամբակից պատրաստված շերտավոր կտորների խումբն անվանել է «շղարշի խումբ»: Դրանք պարուրում են մարմինը։ «Շարժման տարրը հավաքածուի մեջ գնալով ավելի է կարևորվում», - ասել է նրա գործընկեր Քրիս Ֆայովեդը:
Դրապե արտադրանքներն ավելի կոշտ էին՝ պատրաստված մասնակի տրիկոտաժի տեխնիկայով: Դրանք լրացվում էին կոմպակտ տրիկոտաժով, որոնք մի փոքր հավաքվում էին ծալքերով: Ամենառոմանտիկ և, հավանաբար, ամենաներկայանալին, որոնք դիզայներն անվանել է իր «նուրբ գաղափարը», բամբակյա զգեստներն էին, որոնց հյուսվածքը ստեղծվել է առաձգական ժապավենի միջոցով:
Մանուկյանի այս հավաքածուն նրբագեղությամբ էր «շնչում»: Պարզապես պատահում է, որ դիզայների ներքին վիճակը դրսում տեղի ունեցողի հայելին է: «Ինչ-որ կերպ,- ասում է նա,- այստեղ կա մի փոքր փխրունություն, քնքշություն և կարոտ»:




















