ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը
Nov 17, 2025
1 min read

Նոյեմբերի 14-ին վթարի է ենթարկվել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ավտոշարասյունը, ինչի հետևանքով ոստիկան է վիրավորվել։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, իսկ շաբաթ առավոտյան վիրահատել: Այս մասին հաղորդում ABC News-ը։ Լրատվամիջոցը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Մերիվիլ քաղաքում։




















