top of page

«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական

Aug 26
1 min read


Կիսապաշտպան Այուբ Բուադին պաշտոնապես դարձել է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Այս մասին հաղորդում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր: Գործարքն ամբողջական ուժի մեջ կմտնի համապատասխան միջազգային թույլտվություն ստանալուց հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական «Լիլը» տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել 95 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ևս 5 միլիոն եվրո նախատեսված է որպես հավանական բոնուսներ։

Նախորդ մրցաշրջանում Բուադին «Լիլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Խաղացողի նախկին պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

 
 
1/2990
bottom of page